2022 թվականի ընթացքում ավտոբուսի գծանշված (BUS LANE) վայրերից, բացառությամբ երթուղային տրանսպորտային միջոցների, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության, կանգնելու կամ կայանելու համար որպես տուգանք բյուջե է մուտքագրվել 4 մլն 462 հազար 325 լարի, նշվում է Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթում:
Ըստ տվյալների՝ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 անգամ կամ 226 տոկոսով ավելի է։
2021 թվականին, ավտոբուսի գծանշված (BUS LANE) վայրերից, բացառությամբ երթուղային տրանսպորտային միջոցների, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության, կանգնելու կամ կայանելու համար որպես տուգանք բյուջե է մուտքագրվել 1 մլն 368 հազար 738 լարի։
Ի դեպ, BUS LANE գծանշման վայրում` ավտոբուսից բացի, այլ տրանսպորտային միջոցի տեղաշարժը, կանգնեցնելը կամ կայանելը տուգանվում է 100 լարիով: