«Մեկուսացման և կարանտինի կանոնների մասին» Վրաստանի կառավարության 2020 թվականի մայիսի 23-ին ընդունած որոշման մեջ փոփոխություն է կատարվել, ըստ որի փաստաթղթից հանվել է 24-րդ կետի «բ» ենթակետը։
Վարչապետի հրամանով չեղարկվել է այն ենթակետը, ըստ որի պրոֆեսիոնալ և բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող էին ուսումը սկսել հեռավար կամ առկա ձևաչափով։ Դա նշանակում է, որ ուսումնական հաստատությունները չեն կարող ընտրել ուսման հեռավար տարբերակը։
Այն մասին, թե Վրաստանի բուհերը երբ կսկսեն դասապրոցեսը, կարդացեք այստեղ։