Բրյուսելին անհանգստացնում է Եվրամիությունից հեռացող Վրաստանի հետագիծը, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով, գագաթնաժողովում քննարկվել է նաև Վրաստանում առկա իրավիճակը։
«Մենք համառոտ քննարկել ենք նաև Վրաստանում առկա իրավիճակը։ Մեզ ավելի ու ավելի է մտահոգում Եվրամիությունից հեռացող այս երկրի հետագիծը»,- ասել է Բորելը։
Նշենք, որ երեկ` օգոստոսի 29-ին Բրյուսելում կայացել է ԵՄ արտգործնախարարների հանդիպումը։