Եվրամիության արտաքին գործերի (ԱԳ) նախարարները Բրյուսելում կքննարկեն նաև Վրաստանի հարցը, նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ հայտարարել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն։
Ըստ Բրաժեի` Վրաստանը Եվրամիությանն ինտեգրվելու առումով չի առաջադիմում այնպես, ինչպես Բրյուսելում են ցանկանում։
Նրա խոսքով, նախարարները կքննարկեն, թե ինչ պետք է անի Եվրամիությունը Վրաստանին քաջալերելու համար։
«Հարցն այն է, թե ինչ անել։ Մենք գիտենք խնդիրը, գիտենք «ախտորոշումը», բայց ի՞նչ անել։ Դա կլինի տեղեկատվության փոխանակում թե՛ դրական առումով, թե՛ Վրաստանին խրախուսելու առումով. կքննարկենք` կա՞ ինչ-որ բան, որը կարելի է անել Վրաստանին խրախուսելու համար»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։