Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկից առաջ ասել է, որ իրենք ողջունում են Վրաստանի վերջին քայլերը և ամեն ինչ անելու են Վրաստանի ջանքերին աջակցելու համար:
Միշելն ասել է՝ Եվրահանձնաժողովն ընդլայնման մասին զեկույցը կհրապարակի այս տարվա ամառվա ավարտից հետո, իսկ նշված զեկույցի հիման վրա Եվրախորհուրդը որոշում կկայացնի տարեվերջին՝ հավանաբար դեկտեմբերին։
«Շատ բան կախված կլինի Վրաստանից, գլխավորը կլինի հանձնարարականների կատարումը, որպեսզի տարվա վերջում Եվրոպական խորհուրդը որոշում կայացնի Վրաստանի վերաբերյալ»,- ասել է Միշելը: