
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Ասպինձայի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում բրուցելոզի դեպքեր են հայտնաբերվել, տեղեկացրել է «Հարավային դարպաս» տարածաշրջանային լրատվամիջոցը։
Ըստ տեղեկության` Ասպինձայի մունիցիպալիտետի Իվերիա գյուղում մեկ անձի մոտ հաստատվել է վարակիչ բրուցելոզ, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ կենդանու օրգանիզմում է հայտնաբերվել։
Ասպինձայի հանրային առողջության կենտրոնի ղեկավար Մզիա Պապաշվիլին ասել է, որ Իվերիայում բրուցելոզի դեպքը գրանցվել է այս տարվա ապրիլին։ Վարակվողը տղամարդ է։ Նա տնային պայմաններում է բուժվում։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում բրուցելոզը հայտնաբերվել է միայն խոշոր եղջերավոր անասունների շրջանում։