Բաթումիի ռեստորաններից մեկի՝ «Ռետրո» ռեստորանի սեփականատեր Թեիմուրազ Վարշանիձեին ոստիկանությունը ձերբակալել է բռնություն գործադրելու մեղադրանքով։
Ոստիկանությունը երեկ՝ հունիսի 4-ին, Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով հետաքննություն է սկսել սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հիման վրա:
Ըստ տեսանյութի` հունիսի 3-ին Բաթումիի «Ռետրո» ռեստորանի սեփականատերը ծեծի է ենթարկել մատուցողին: «Ռետրո»-ի աշխատակիցներից մեկը երեկ batumelebi-ին է տրամադրել բռնության կադրերը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ռեստորանի տերը բռնում մատուցողի ձեռքից ու շպրտում դուրս, որից հետո ճիչ է լսվում: «Ռետրո»-ի աշխատակցի խոսքով, Վարշանիձեն փողոցում շարունակել է ծեծել մատուցողին։
Ուշագրավ է, որ Վարշանիձեն եթե մեղավոր ճանաչվի, ապա վերջինիս սպառնում է տնային կալանք 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ մինչև 1 տարի ժամկետով, զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա։