Բրիտանական հեղինակավոր ամսագրերից մեկը՝ Wanderlust-ը, Թբիլիսին ճանաչել է այցելության համար ամենացանկալի քաղաքը, այս մասին հայտնում է Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն։
Վրաստանի մայրաքաղաքն այս կոչմանն արժանացել է ամենամյա մրցանակաբաշխության՝ Wanderlust Travel Awards-ի շրջանակներում։ Թբիլիսին, պորտուգալական Լիսաբոնի և իսպանական Սևիլիայի հետ միասին, ճանաչվել է Մեծ Բրիտանիայից ոչ հեռու գտնվող լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը:
«Սա ևս մեկ անգամ ընդգծում է մայրաքաղաքի զբոսաշրջային բազմազանությունը և ներկայացնում է Թբիլիսիի քաղաքային, զբոսաշրջային ներուժը՝ միջազգային ճանապարհորդների և զբոսաշրջիկների համար», — ասել է Կալաձեն։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր