Բոճորիշվիլին կմեկնի Հայաստան

«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին հունվարի վերջին նախատեսում է այցելել Հայաստանի Հանրապետություն: Այդ տեղեկությունը հայտնի է դարձել 2025 թվականի հունվարի 24-ին Բոճորիշվիլիի և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումից հետո տարածած հաղորդագրության միջոցով:

Արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները և երկկողմ համագործակցության օրակարգային ընթացիկ հարցեր, նաև գնահատել են երկրների միջև սերտ ռազմավարական գործընկերությունը և ընդգծել բարձր մակարդակի այցերի փոխանակման դրական դինամիկան։

«Այս համատեքստում զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հաջորդ շաբաթ նախատեսված Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստին, որը լավ հնարավորություն է նախանշելու համագործակցության նոր ուղղություններ։ Դրական է գնահատվել նաեւ հունվարի վերջին ԱԳ նախարարի ծրագրված այցը Հայաստանի Հանրապետություն», — հայտնել են ԱԳՆ-ից:

Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման նպատակով։