«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին իր առաջին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է:
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` օդանավակայանում Բոճորիշվիլիին դիմավորել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Բոճորիշվիլին հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ՝ ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։
Բոճորիշվիլին կմասնակցի նաև Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին, որը կնախագահեն երկու երկրների վարչապետները։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Բոճորիշվիլին պաշտոնական այցով Բաքվում էր, հունվարի 17-ին նրան էր միացել նաև «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ-ից։