
Բորջոմիի մունիցիպալիտետի անտառում բռնկված հրդեհը մարվել է. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին արդեն 12 օր։
Դիտարկման նպատակով տեղում շարունակում են մնալ հրշեջներն ու փրկարարները։ Հրդեհի պատճառները պարզելու է քննությունը:
Նշենք, որ օգոստոսի 21-ին՝ առավոտյան, Բորջոմիի մունիցիպալիտետի Կվաբիշկևի գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհի մի քանի օջախներ են հայտնվել։ Ուժեղ քամին և դժվար, քարքարոտ տեղանքը դժվարացրել են աշխատանքը։
Օգոստոսի 19-ին հրդեհ էր բռնկվել Բորջոմիի Զորետիի տարածքում գտնվող անտառային զանգվածում, և հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն ուժեղ քամին գրգռել էր հրդեհի հին օջախները և արդյունքում նոր օջախներ էին ձևավորվել: