IDS BORJOMI International ընկերության աշխատակիցներն առավոտից գործարանի հարակից տարածքում ցույց են անցկացնում։
Ցույցի մասնակիցներն ասում են, որ կշարունակեն բողոքի ակցիաները, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել:
Ցուցարարների հիմնական պահաներն են՝ 50 կրճատված աշխատակիցների վերականգնում, աշխատավարձերի վճարում, վերադարձ աշխատանքային հին պայմաններին, բոլոր աշխատողների համար երկարաժամկետ պայմանագրեր, աշխատավարձերի 25 տոկոս բարձրացում։
Գործադուլին միացել են երկու գործարանների բոլոր աշխատակիցները, ինչի պատճառով ընկերությունն այլևս չի կարող շարունակել գործունեությունը։
Նշենք, որ օրեր առաջ IDS BORJOMI International ընկերությունը հայտարարել էր բաժնետոմսերը Վրաստանի կառավարությանն անվճար փոխանցելու պաշտոնական առաջարկի մասին։
Կարդացեք նաև՝
«Բորջոմիի» աշխատակիցները վարչապետի հետ հանդիպում են պահանջում