«IDS BORJOMI International» ընկերությունը հայտարարում է բաժնետոմսերը Վրաստանի կառավարությանն անվճար փոխանցելու պաշտոնական առաջարկի մասին։
«IDS BORJOMI International-ն այսօր հայտարարել է, որ Վրաստանի կառավարության հետ բանակցություններից հետո իր վերահսկող ընկերությունը պաշտոնական առաջարկ է ներկայացրել՝ բաժնետոմսերի մի մասը Վրաստանի կառավարությանը անվճար փոխանցելու վերաբերյալ։ Այս քայլը Վրաստանի կառավարությանը թույլ կտա մասնակցել միջազգային ընկերության կառավարմանը»,- ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Ընկերությունը նշում է, որ տարածաշրջանում վերջին բացասական զարգացումների պատճառով IDS BORJOMI International-ը դժվարություններ է ունենում բանկային ծառայությունների հետ, ինչը ստիպում է դադարեցնել արտադրությունը Բորջոմիի շշալցման գործարաններում:
«Հազարից ավելի մարդ հայտնվել է աշխատանքը կորցնելու վտանգի առջև։ Այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը կհաստատի IDS BORJOMI International-ի սեփականատեր ընկերության առաջարկը, IDS Borjomi Georgia ընկերությունը կկարողանա վերսկսել գործունեությունը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«IDS Borjomi – Վրաստանը» չի նշում, թե բաժնեմասի որ մասն է առաջարկում կառավարությանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 29-ին IDS Borjomi-Georgia-ն հայտարարեց, որ «ժամանակավորապես» դադարեցնում է «Բորջոմի» հանքային ջրի շշալցման երկու գործարանների արտադրությունը։ Որոշ երկրներ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել են վրացական հանքային ջուր գնել։
Այնուհետև հայտնի դարձավ, որ Alpha Group կոնսորցիումը պատրաստվում է վաճառել IDS Borjomi Georgia-ում իր վերահսկողության տակ գտնվող բաժնետոմսերի 55,8 տոկոսը։
Կարդացեք նաև՝