
Առատ ձյան պատճառով ներպետական նշանակության Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաք ավտոճանապարհի որոշ հատվածներում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Ըստ հաղորդագրության, ժամը 11:00-ի դրությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաք ավտոճանապարհի 31-63 կմ (Անդեզիտի-Գադոլարի) հատվածում: