
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաք ներքին նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածներում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Ըստ տեղեկությունների՝ երթևեկությունն արգելված է Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաք ներքին նշանակության ավտոճանապարհի կմ 31-կմ 62 (Անդեզիտ-Գադոլար) հատվածում: