
Առատ ձյան պատճառով Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաք ներքին նշանակության ավտոճանապարհի 31-63 կմ հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը:
Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:
Ի դեպ, Վրաստանում եղանակը վատթարացել է: Երկրի տարբեր հատվածներում ձյուն է տեղացել: