
Եվրամիության (ԵՄ) բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարություն են տարածել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Ըստ Բորելի` Եվրահանձնաժողովը և Եվրամիությունը ԿԸՀ-ին և այլ գերատեսչությունների կոչ են անում արագ և թափանցիկ հետաքննել ընտրախախտումները:
«Մենք կոչ ենք անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ պատկան մարմիններին կատարել իրենց պարտականությունները, արագ, թափանցիկ և անկախ հետաքննել և դիտարկել ընտրախախտումները և մեղադրանքները: Այդ խախտումները պետք է բացահայտվեն: Սա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի վերաբերյալ վստահությունը վերականգնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մինչ այդ Հանրային պաշտպանը ևս կոչ էր արել իրավապահ մարմիններին` ուսումնասիրել ընտրությունների ընթացքում կատարված ենթադրյալ հանցագործությունները։