
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին՝ Խուան Գուաիդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու համար: Ջոն Բոլթոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, թե հեռախոսազրույց է ունեցել Բախտաձեի հետ:
«Երեկ զրուցել եմ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհակալություն հայտնել, որ Վրաստանը ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահին: Մենք քննարկել ենք երկկողմ այլ կարևոր հարցեր, այդ թվում՝ անվտանգության խթանման ու զարգացման մասին», — գրում է Ջոն Բոլթոնը: