
Վրաստան կատարած այցի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահի խորհդական Ջոն Բոլթոնը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:
«Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության բոլոր հիմնական ուղղությունների շուրջ հետաքրքիր և բովանդակալից զրույց ունեցանք: Անդրադարձանք արդիական թեմաներին և մարտահրավերներին: Անվտանգության առումով մարտահրավերներից ամենաառաջնայինը Վրաստանի բռնազավթած շրջաններում առկա իրավիճակն է: Այս ուղղությամբ, մեր ռազմավարական գործընկերոջ կողմից հաստատուն աջակցություն ունենք: Այս հարցը մշտապես ԱՄՆ-ի քաղաքականության օրակարգում է», -հայտարարել է Զալկալիանին:
Նախարարի խոսքով, անդրադարձ է կատարվել նաև Վրաստան-ԱՄՆ տնտեսական հարաբերություններին: Ինչպես նշել է Զալկալիանին, ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ կարևոր աշխատանք: