
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի խոսքով, բոլորը գտնվում են երկու տղամարդկանց գերության մեջ, որոնք հակասում են միմյանց:
Ըստ Գախարիայի՝ Վրաստանի կեսը գոռում է՝ ազատություն Միշային (նկատի ունի Միխեիլ Սաակաշվիլիին- խմբ.), մյուս կեսը գոռում է՝ կեցցե Բիձինան (Բիձինա Իվանիշվիլին- խմբ.):
«Մի բան իմացեք, 2023 թվականը լինելու է այնպիսի պայքարի տարի, որ շատերի արժանապատվությունը կասկածի տակ է դրվելու…»,- ասել է Գախարիան։