
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Խոջևանիշվիլիի խոսքով՝ բոլոր դպրոցները ստուգվել են և համապատասխանում են բացման համար անհրաժեշտ չափանիշներին:
Ինչպես ճեպազրույցում հայտարարել է Խոջևանիշվիլին՝ բուհերի հետ կապված ինտենսիվ աշխատանք է տարվում, և բացման մասին որոշումը կհրապարակվի առաջիկայում:
«Որոշում է կայացվել բացել նաև մանկապարտեզները: Ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան՝ վարակի տարածումը նվազեցնելու համար սահմանափակումների քայլ առ քայլ հանելը չափազանց կարևոր է», — ասել է անվտանգության ծառայության պետի տեղակալը:
Նշենք նաև՝ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գրառում էր կատարել, որտեղ ասում է, որ սեպտեմբերի 15-ից կբացվեն դպրոցները, իսկ հոկտեմբերի 1-ից՝ մանկապարտեզները: