
Վրաստանի Բոլնիսիի մունիցիպալիտետում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Ըստ «Ինֆո Ռուսթավի»-ի տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ՝ Դիսվելի գյուղում:
Նույն աղբյուրի համաձայն, Դիսվելիի գյուղապետի ներկայացուցիչ Զուրաբ Շաինիձեն հայտնել է մեկ զոհի մասին. նրա տեղեկությամբ՝ զոհվածն օդաչուն է:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) փորձում է ճշտել դեպքի մանրամասները: ՆԳՆ-ի մամուլի կենտրոնը դեռ պաշտոնապես չի հաստատել փաստը։