
Բոլնիսիում ամուսինը սպանել է կնոջը և վիրավորել 15-ամյա որդուն։ Տեղացիների խոսքով` 36-ամյա կնոջ սպանությունը սառը զենքով է իրականացվել։
Ըստ տեղեկությունների՝ տղամարդը հանցագործությունը կատարելուց հետո ինքնավնասվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քաղաքացիական օրենսգրքի 11-րդ պրիմ 109-րդ հոդվածով` ընտանիքի անդամի դիտավորյալ սպանություն, նաև հետաքննություն է սկսվել 11-րդ պրիմ 118-րդ հոդվածով` ընտանիքի անդամի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը։
Հասմիկ Պետրոսյան, ստաժոր