
Բոլնիսիի շրջանային դատարանը կնոջը դաժանաբար ծեծի ու կտտանքների ենթարկած տղամարդուն մեղավոր է ճանաչել և դատապարտել յոթ տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին հայտնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Հետաքննության համաձայն՝ Բոլնիսիի շրջանում 2018 թ. փետրվարի 14-ին հարբած վիճակում գտնվող տղամարդը կնոջը դանակահարել է՝ պատճառաբանելով, թե կինը ժամանակին չի մատուցել սնունդը։
Այնուհետև ամուսինը կապել է կնոջը և մոտ 4 ժամ ծեծել։