Թբիլիսիում կայացել է «Ֆեդերալիստներ» կուսակցության հիմնադիր համագումարը:
Կուսակցության անդամների ելույթներից պարզ է դառնում՝ «ֆեդերալիստներ»-ի նպատակը պետական կառավարման մոդելի ստեղծումն է:
«Մենք պետք է ստեղծենք պետական կառավարման մոդել, որն արգելափակում և հավասարակշռում է իշխող օղակները, ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական: Դա անհրաժեշտ է անվտանգ և արդար հասարակություն ունենալու համար», — ասված է հայտարարության մեջ:
Համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Գիգա Բոկերիան, վերջինս ընտրություններից առաջ տարաձայնությունների պատճառով օրերս է լքել «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը։