
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական հարթակում գրել է, որ Թբիլիսիի փողոցներում բռնությունները չեն կարող ցույցերը դադարեցնելու նշան լինել․
«Վրաստանը բողոքում է. վրացիների հերթական սաստիկ գիշերն էր, երբ քաղաքացիները հաստատակամորեն պաշտպանում են երկրի Սահմանադրությունը և եվրոպական ընտրությունը։ Թբիլիսիի փողոցներում բռնությունները չեն կարող ցույցերը դադարեցնելու նշան լինել»։