
Վրաստանի Օզուրգեթիի մունիցիպալիտետում «Քաղաքացիական շարժում ազատության համար» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) «Ռուսական երազանքը գողացել է ընտրությունները» մակագրությամբ բողոքի պաստառ փակցնելու համար տուգանվել է 1500 լարիի չափով։
Քաղաքային տեսչությունը սա համարել է «անպատշաճ գովազդ»։
Այս կազմակերպությունն «Իմ ձայնը» դիտորդական կոալիցիայի անդամ է:
Վերջինիս ղեկավար Օթար Ռևիշվիլին ասել է, որ ընտրությունների ընթացքում դիտորդական կոալիցիան հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք վկայում են «ընտրությունները գողանալու» մասին։