Վրաստանի Օզուրգեթիի մունիցիպալիտետում «Քաղաքացիական շարժում ազատության համար» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) «Ռուսական երազանքը գողացել է ընտրությունները» մակագրությամբ բողոքի պաստառ փակցնելու համար կրկին տուգանվել է. այս անգամ՝ 3000 լարիի չափով:
«Իմ ձայնը» դիտորդական կոալիցիայի անդամ հանդիսացող «Քաղաքացիական շարժում ազատության համար» ՀԿ-ի հաղորդագրության համաձայն, իրենց գրասենյակի պատշգամբում կախված պաստառի պատճառով տուգանել է քաղաքապետարանի տեսչությունը:
Նշենք, որ տեսչությունը կոալիցիայի անդամներին առաջին անգամ 2 օր առաջ՝ նոյեմբերի 5-ին, տուգանել էր 1500 լարիի չափով։
ՀԿ-ի ղեկավար Օթար Ռևիշվիլին ասել էր, որ ընտրությունների ընթացքում դիտորդական կոալիցիան հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք վկայում են «ընտրությունները գողանալու» մասին։