
Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Ըստ տեղեկությունների` քաղաքացիների կազմակերպած ցույցը ցրելու համար կառավարությունն օգտագործել է արցունքաբեր գազ, այսպես կոչված` «պղպեղային սփրեյ»։
Իրավիճակը լարվեց այն պահից սկսած, երբ խորհրդարանը 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։