Բողոքի ցույցերի ժամանակացույցը

Այսօր եվրոպամետ բողոքի ակցիաների 42-րդ օրն է։  Հանրահավաքներ են նախատեսվում մայրաքաղաք Թբիլիսիում, նաև Վրաստանի խոշոր քաղաքներում՝ Քութայիսիում, Բաթումիում և Զուգդիդիում։

Հունվարի 8-ին Թբիլիսիում նախատեսված ակցիաների ժամանակացույցը՝

12:00-21:00 — Ակցիա` «Օրբելիանիի շուկան աջակցում է փոքր ձեռներեցներին»,

15:00 — Տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ոլորտի մասնագետների թվային գործադուլ,

19:00 — «Ցերեկային հեռարձակում ժողովրդի համար». — Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ,

19:00 — Հանրահավաք խորհրդարանի մոտ,

20:00 — Արտերկրում ապրող ուսանողների երթ — Ֆիլհարմոնիայի մոտ,

Զուգդիդի

17:00 — «Մենք բողոքում ենք ռուսական ռեժիմի դեմ» խորագրով ցույցը մարզպետարանի դիմաց,

Բաթումի

19:00 — «Հայրենիքի ծառայության մեջ». Սահմանադրական դատարանի մոտ,

Քութայիսի

19:00 — «Այո Եվրոպային, ոչ Ռուսաստանին», քաղաքապետարանի դիմաց։