
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ջվեբե Նաճկղեբիան կալանքի տակ է թողել Սաբա Սխվիտարիձեին։ Նա ձերբակալվել էր եվրոպամետ ցույցերի ժամանակ։
Երեկվա նիստի ժամանակ դատախազությունը միջնորդել է Սխվիտարիձեին թողնել կալանքի տակ, իսկ պաշտպանական կողմը՝ նրան ազատ արձակել։ Դատավորը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։
Դատավարության ժամանակ հարցաքննվել է նաև գործով տուժող համարվող ոստիկան Միխեիլ Սուջաշվիլին։
Նշենք. Սաբա Սխվիտարիձեն ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին. Սխվիտարիձեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ոստիկանին վնաս պատճառելուն։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սխվիտարիձեին սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։