
Հունվարի 19-ին վրաց ուղղափառ եկեղեցին տոնեց Աստվածահայտնության տոնը, որին զուգահեռ խորհրդարանի մոտ հերթական բողոքի ցույցն էր ընթանում:
Քաղաքացիների պարզած պաստառներին բողոքի գրությունների կողքին Աստվածահայտնության տոնի մասին շնորհավորական ուղերձներ էին:
Վրաստանում բողոքի ցույցերի 53-րդ օրը ցուցարարների հիմնական պահանջն անփոփոխ է՝ նոր ընտրությունների անցկացում, բերման ենթարկված ցուցարարներին ազատ արձակում։