Բողոքի ցույցերը ճնշելու մեթոդները նոր սրության են հասել. GYLA

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) ամփոփում է բողոքի ցույցերի մեկ ամիսը՝ շեշտելով, որ նոյեմբերի 28-ից խաղաղ և օրինական բողոքի ցույցերը ճնշելու մեթոդները նոր սրության են հասել։

GYLA-ի ղեկավար Նոնա Քուրդովանիձեի փոխանցմամբ, օրինական բողոքի ցույցերին իշխանությունը դիմակայում է խոշտանգումներով, քաղաքացու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով, այլ ռեպրեսիվ և բռնի մեթոդներով:

Քուրդովանիձեն ասում է, որ այս ընթացքում նկատվել է նաև կյանքի և առողջության համար վտանգավոր հատուկ միջոցների (ջրցան, արցունքաբեր գազ, պղպեղի սփրեյ) կիրառում։

GYLA-ն նշում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում վարչական կանոններով ապօրինի բերման է ենթարկվել մոտ 500 մարդ, իսկ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների համար՝ մոտ 40 մարդ։

«Արդեն մեկ ամիս է, ինչ երկիրը ընդգրկված է ամենօրյա լայնածավալ օրինական բողոքի ակցիաների մեջ, բողոքի ցույցեր են անցկացվում Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում։

2024 թվականի ապրիլից ի վեր (երբ ընդունվել էր «գործակալների օրենքը») իշխանությունը հետևողականորեն կիրառում է ոստիկանական բռնություն, ահաբեկում և այլ պրակտիկա՝ խախտելով մարդու իրավունքների միջազգային իրավունքը: 2024 թվականի նոյեմբերի 28-ից խաղաղ և օրինական բողոքի ցույցերը ճնշելու համար կիրառվող մեթոդները, սակայն, ասյօր հասել են խստության նոր աստիճանի» — ասում են կազմակերպությունից։