Այսօր՝ հունվարի 13-ին, բողոքի ցույցեր ու երթեր կանցկացվեն Թբիլիսիում և Վրաստանի խոշոր քաղաքներում՝ Բաթումում, Զուգդիդիում, Թելավիում և Ախմետայում։
Բողոքի ակցիաների ժամանակացույցը ստորև`
Թբիլիսի
12:00 — Ակցիա քաղաքային դատարանի շենքի մոտ
19:00 — Երթ Հանրապետության հրապարակից
19:00 — Բողոքի ակցիա Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ
19:00 — Հանրահավաք Վրաստանի խորհրդարանի դիմաց
20:00 — Դեղագործների երթ ֆիլհարմոնիայից դեպի խորհրդարան
Քութաիսի
19:00 — «Այո Եվրոպային, ոչ Ռուսաստանին»` ցույց քաղաքապետարանի դիմաց
Բաթումի
11:00 — «Ազատություն ռեժիմի բանտարկյալներին»` քաղաքային դատարանի մոտ
19:00 — «Հայրենիքի ծառայության մեջ»` Սահմանադրական դատարանի մոտ
Զուգդիդի
22:00 — «Մենք բողոքում ենք ռուսական ռեժիմի դեմ»՝ մարզպետարանի դիմաց
Թելավի
18:00 — Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց
Ախմետա
17:00 — «Նրանք սկսեցին, մենք ավարտեցինք», քաղաքապետարանի շենքի մոտ
Հիշեցնենք, Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ մինչև 2028 թվականն օրակարգ չի ներառի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը։