Վրաստանյան «Տալղա» («Ալիք») քաղաքացիական շարժումը հայտարարել է բողոքի ցույցերի պարբերական ցիկլի մասին:
Քաղաքացիական շարժման տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 20:00-21:00-ին ցույցերը կանցկացվեն Թբիլիսիի «Ազատության հրապարակ»-ի շրջանում տեղակայված Սուրբ Գիորգի Օբելիսկի արձանի մոտ, որտեղ ակտիվիստներն ու քաղաքացիները կարձանագրեն իրենց քաղաքացիական դիրքորոշումը։
«Յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների համար։ Սպասում ենք ձեզ «Ազատության հրապարակ»-ի շրջակայքում»,- քաղաքացիներին կոչ է արել «Տալղա»-ն:
Ի դեպ, խորհրդարանանակն ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 26-ին՝ 5 տոկոսանոց անցողիկ շեմով: