Բողոքի ցույցեր Թբիլիսիի մի շարք բուհերում

Թբիլիսիի յոթ բարձրագույն ուսումնական հաստատություններում բողոքի ցույցեր են ընթանում։ Պետական ​​և մասնավոր բուհերի ուսանողները պահանջում են քաղբանտարկյալների ազատ արձակում և նոր ընտրություններ:

Խոսքը վերաբերվում է  Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան Կոնսերվատորիային, Ապոլոն Քութաթելաձեի արվեստի պետական ​​ակադեմիային, Իլիայի պետական համալսարանին, Թբիլիսիի պետական համալսարանին, Ագրարային և Թատերական համալսարաններին, ինչպես նաև Բիզնեսի և տեխնոլոգիայի համալսարանին։

TV Pirveli-ի փոխանցմամբ՝ ուսանողները իրենց ձեռքերում ծածանում են «Վրաստանը մեզնից է սկսվում», «Արվեստը ստրկություն չի ճանաչում» մակագրությամբ պաստառներ:

Չնայած որոշ խոչընդոտների,  ուսանողներին հաջողվել է մի քանի բուհերի տարածքում ևս փակցնել հիշյալ գրություններով պաստառները։

Բողոքի ակցիա Թատերական համալսարանում. ռեկտորի նոր պահանջը