Բողոքի ցույցեր և երթեր Վրաստանում․ փետրվարի 7

Եվրոպամետ բողոքի ցույցերի 72-րդ օրը Թբիլիսիում և շրջաններում նախատեսվում է շուրջ 17 հանրահավաք և երթ։ Մայրաքաղաքից բացի բողոքի ցույցեր կանցկացվեն 7 խոշոր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Թելավիում, Քութայիսիում, Ախմետայում, Գորիում, Ախալցիխեում։

Այսօր նախատեսված բողոքի ակցիաների ցանկը հետևյալն է`

Թբիլիսի

  • 13:00` երթ Թբիլիսիի Պետական համալսարանի մետրոյից,
  • 19:00` Բողոքի ցույց/քննարկում Հանրային հեռուստաընկերության մոտ,
  • 19:00` երթ «Ազատություն քաղբանտարկյալներին» Հանրային հեռուստաընկերության բակից,
  • 20:00` Հանրահավաք Վրաստանի խորհրդարանի դիմաց,

Ախմետա

  • 17:00` ցույց «Վրաստանը քոնն է, ուրիշ ոչ ոքինը» կարգախոսով,

Գորի

  • 17:00` ցույց «Ազատություն ռեժիմի բանտարկյալներին, նոր  ընտրություններ»,

Ախալցիխե

  • 18:00` «Ո՛չ ռուսական ռեժիմին», Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ,

Բաթումի

  • 18:00` ցույց «Կրթություն՝ ժողովրդավարությունը փրկելու համար» կարգախոսով,
  • 19:00` «Հայրենիքին ծառայելիս»՝ Սահմանադրական դատարանի մոտ,

Զուգդիդի

  • 18:00` «Պայքար մինչև հաղթանակ» — մարզպետարանի դիմաց,

Թելավի

  • 18:00 — Բողոքի ցույց Թելավիի քաղաքապետարանի դիմաց,

Քութայիսի

19:00` «Այո Եվրոպային, ոչ Ռուսաստանին»՝ Քութայիսի քաղաքապետարանի դիմաց։