Վրաստանի օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի մոտ ժամը 19:00-ից բողոքի լայնածավալ ակցիա է մեկնարկել: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Ռուսթավելիի պողոտայում հավաքված քաղաքացիները բողոքում են իշխող «Վրացական երազանք»-ի կառավարության որոշմամբ ԵՄ ինտեգրման գործընթացի բանակցությունների կասեցման դեմ։
Ցուցարարները հարվածում են խորհրդարանը շրջափակած երկաթե պատնեշին՝ այսկերպ արտահայտելով իրենց բողոքը: Ռուսթավելիի պողոտան փակ է:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թավականը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։