«Վիվամեդ» կլինիկայի մոտ, որտեղ բուժվում է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, բողոքի ցույց է տեղի ունեցել:
Ցույցի մասնակիցները ծածանել են Վրաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշները։
Ցուցարարների պահանջը հետևյալն է՝ Միխեիլ Սաակաշվիլին պետք է բուժում ստանա արտերկրում, պատգամավորները պետք է հնարավորություն ունենան այցելել երրորդ նախագահին։ Բացի այդ, պահանջում են թույլ տալ Սաակաշվիլիին մասնակցել քաղաքական գործընթացներին։
Միխեիլ Սաակաշվիլիի եղբոր՝ Գիորգի Սաակաշվիլիի խոսքով, ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ բողոքարկել իշխանության հայտարարությունները։