
Թբիլիսիում վերաքննիչ դատարանի մոտ այս պահին բողոքի ցույց է ընթանում: Արդարադատության գերագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեի նախաձեռնությամբ կազմակերպված ակցիայի մասնակիցները պահանջում են ազատել հունիսի լույս 21-ի գիշերը ձերբակալված ցուցարարներին: Հիշեցնենք՝ նախօրեին ազատ էր արձակվել 4 հոգի:
Աննա Դոլիձեն հայտարարում է, որ դատարանը առանց ապացույցների քաղաքական որոշումներ է կայացնում:
Հիշեցնենք՝ հունիսի լույս 21-ի գիշերը, երբ Թբիլիսիում մեկնարկեցին բողոքի ակցիաները, ցուցարարներին ցրելու համար իրավապահները հատուկ միջոցներ էին կիրառել, ինչի արդյունքում պաշտոնական տվյալների համաձայն վիրավորվել էր 240 մարդ, բերման ենթարկվել մոտ 300-ը: