Բողոքի ցույց Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ

Քաղաքապետարանն այսօր մի քանի բողոքի ցույցերի էպիկենտրոնն էր։ Բողոքի ցույց էին անցկացնում «Փոփոխությունների համար» կոալիցիայի անդամները։

Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ նրանք օդ են բարձրացրել Կախա Կալաձեի պատկերով փուչիկ, վրան նաև Ռուսաստանի զինանշանը։ Թբիլիսիի քաղաքապետարանի մուտքի մոտ ոստիկանական ուժերի հատուկ մոբիլիզացիա է։ Հանրահավաքի մասնակիցները պարզել են նաև ոստիկանների կողմից ծեծի ենթարկված ցուցարարների լուսանկարները։

«Փոփոխությունների համար» կոալիցիայի անդամ Նանա Մալաշխիան խոսել է քաղաքապետարանում հայտարարված վերակազմավորման մասին՝ նշելով, որ Կալաձեն սպառնում է աշխատանքից հեռացնել նրանց, ովքեր դատապարտում են իշխանություններին։

«Քաղաքապետն այս բռնի ռեժիմի մեղսակիցն է, հեղինակը, որ բացահայտ հայտարարում է իր աշխատակիցների նկատմամբ բռնաճնշումների մասին։ Այսօր մենք եկել ենք ոչ միայն բողոքելու, այլև սատարելու քաղաքապետարանի աշխատակիցներին»,- ասել է Նանա Մալաշխիան։