«Համերաշխություն ուկրաինացի մայրերին ու երեխաներին» այսօր «Սոխումի» կանանց հիմնադրամի նախաձեռնությամբ Քութայիսիում տեղի ունեցած ակցիայի ժամանակ կոչ են արել քաղաքացիական ակտիվիստներն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչները։ Ցույցին մասնակցել են Աբխազիայից տեղահանվածները՝ ասելով, որ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։
«Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պատերազմ, գիտենք, թե ինչ է նշանակում ռուսական օկուպացիան և մեր հայրենիքի կողքին կանգնելն ամենամեծ ուժն է այս պահին։ Դրա համար մենք հավաքվել ենք ու մեր համերաշխությունն ենք հայտնում ուկրաինացիներին։
Կանանց հիմնադրամի անունից մենք պատրաստ ենք օգնել ուկրաինացի կանանց և երեխաներին ոչ միայն խոսքով, այլև մարդասիրական և ֆինանսական աջակցությամբ»,- ասել է «Սոխումի» հիմնադրամի ներկայացուցիչ Եկատերինա Գամախարիան։
Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությունն էլ շնորհավորել է Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին՝ կանանց միջազգային օրվա առթիվ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։
Նշվում է, որ վարչության պետի տեղակալ Թամազ Իորաշվիլին այցելել է Ուկրաինայի քաղաքացիներին և խորհրդանշական նվերներ հանձնել տոնի առթիվ։