
Թբիլիսիի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցող բողոքի ցույցը տեղափոխվել է Ռուսթավելիի պողոտա՝ խորհրդարանի շենքի դիմաց: Տաքսու վարորդները բողոքում են տաքսիների ոլորտում նախատեսվող բարեփոխումների դեմ, մասնավորապես, քաղաքապետարանի կողմից տաքսիները սպիտակ գույն ներկելու մասին որոշմանը: Վարորդները պահանջում են չեղարկել սպիտակ ներկելու մասին կանոնի պարտադիր բաղադրիչը:
Տաքսիստները փակել էին Ռուսթավելի պողոտան, սակայն ոստիկանությունը մեքենաները ավտոքարշակով հեռացրել են փողոցից՝ բացելով ճանապարհը:
Տաքսու վարորդներին են միացել նաև Լեյբորիստական կուսակցության անդամները:
Վարորդները համարում են, որ կառավարությունը փորձում է մենաշնորհ հաստատել տաքսիների ոլորտում և անհատ տաքսու վարորդներին անգործ թողնել:
Բողոքի ցույց ընդդեմ տաքսիների ոլորտում նախատեսվող բարեփոխումների
Posted by Aliq Media on Wednesday, March 27, 2019