Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ խաղաղ ցուցարարների բողոքի ալիքը չի դադարում՝ երրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» դեմ: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։
Ուսանողները ևս չեն նահանջում, նրանք ծածանում են իրենց համալսարանների դրոշներն ու «ռուսական օրենքի» դեմ պաստառներ:
Տեղում մոբիլիզացված են բավական մեծ քանակությամբ հատուկ ջոկատայիններ։
Ինչպես փոխանցել էինք քիչ առաջ, ոստիականները շարժվում են դեպի հանրահավաքի մասնակիցները, ագրեսիվ են տրամադրված թե՛ քաղաքացիների, թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։
Քաշվեթիի եկեղեցու շրջակայքում ներկա են նաև հետախույզների բաժնի ներկայացուցիչներ։