Բողոքի ակցիայի 41-րդ օրն է

Վրաց ժողովրդի եվրոպամետ շարունակական բողոքի 41-րդ օրն է. Վրաստանի քաղաքացիները կրկին կանգնած են Ռուսթավելիի պողոտայում։

41 օր շարունակ մարդիկ իրենց բողոքն են արտահայտում իշխանության ոչ ժողովրդավար ռեժիմի դեմ։

Ցուցարարներն ասում են, որ հաղթանակը մոտ է, և դրա վառ օրինակը երեկվա գիշերն էր, երբ ժողովուրդը Սուրբ Ծնունդը նշեց Քաշուեթիի եկեղեցու հետ միասին։

«Այս օրը խորհրդանշական է, քանի որ եվրոպամետ բողոքի 41-րդ օրն է, և այս համայնքը դեռ շարունակում է բողոքի ակցիան` միասնաբար կանգնած, որպեսզի վերջնականապես ձերբազատվենք իշխանության ավտորիտար ռեժիմից»,- ասում են քաղաքացիները։

Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ մինչև 2028 թվականն օրակարգ չի ներառի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը։

Սուրբ Ծննդյան գիշերը Թբիլիսիում