
Այսօր եվրոպամետ բողոքի 104-րդ օրն է. Ռուսթավելիի պողոտան փակ է։
Բողոքի մասնակիցները հավաքվել են Հանրային հեռարձակողի շենքի մոտ և երթով շարժվել դեպի Ռուսթավելիի պողոտա։ Նրանք նախատեսում են կանգ առնել Թատերական համալսարանի մոտ` հաջակցություն համալսարանից հեռացված ուսանողների։
Եվրոպամետ ցուցարարների պահանջները մնում են անփոփոխ՝ նոր ընտրություններ և քաղբանտարկյալների ազատ արձակում։
Բողոքի մասնակիցները իրենց հետ բերել են տարբեր բովանդակությամբ պաստառներ և Վրաստանի ու Եվրամիության դրոշներ։