
Թբիլիսիում եվրոպամետ բողոքի ցույցերի 54-րդ օրն է։ Հունվարի 20-ի ակցիաների ժամանակացույցը հետևյալն է`
12:00 — Ճեպազրույց՝ «Մշակութային դիմադրություն», Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ,
12:00 — Սաբա Մեփարիշվիլիի և Օմար Օկրիբելաշվիլիի դատավարություն. ակցիա Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ,
17:00 — Բողոքի ակցիա Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ,
18:00 — Համերաշխության երթ (գրողներ, ընթերցողներ, լրագրողներ) Իլիա Ճավճավաձեի գրական թանգարանի մոտ,
19:00 — Վրաց-ամերիկյան բարեկամության երթ, Հանրապետության հրապարակի մոտ,
19:00 — Բողոքի ակցիա Վրաստանի խորհրդարանի դիմաց,
19:00 — Բողոքի ակցիա Հանրային հեռուստաընկերություն մոտ։
Ցուցարարների հիմնական պահանջն անփոփոխ է՝ նոր ընտրությունների անցկացում, բերման ենթարկված ցուցարարներին ազատ արձակում։