Բողոքի ակցիաների 100-րդ օր. ակցիաների ժամանակացույց

Բողոքի 100-րդ օրը Թբիլիսիում և շրջաններում բողոքի ցույցեր կանցկացվեն։ «Մինչև վերջ»` այս կարգախոսով քաղաքացիները կրկին կհավաքվեն օրենսդիր մարմնի շենքի դիմաց։

«Զանգվածային ցույցերի 100-րդ օրը Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ հավաքվելու են Ռուսթավելիի պողոտայում, մենք պայքարելու ենք մինչև վերջ և թույլ չենք տա գողանալ երկրի ապագան»,- ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ։

Ակցիաների ժամանակացույցը ստորև.

Թբիլիսի

  • 18:00` Հանրահավաք/երթ, Թբիլիսիի քաղաքապետարան
  • 19:00` Ուսանողների և դասախոսների համատեղ հանրահավաք/երթ, Թբիլիսիի Պետական համալսարանի առաջին մասնաշենք
  • 19:00` Բողոքի ակցիա Հանրային հեռուստաընկերություն մոտ
  • 19:00` Ակցիա «Ազատություն քաղբանտարկյալներին», առաջին ալիքի բակից
  • 20:00` Բողոքի ակցիա խորհրդարանի մոտ
  • 21:00` Հրապարակային դասախոսություն Իլիայի և Ակակիի հուշարձանի մոտ
  • 21:30` Հանրային քննարկում Վրաստանի կերպարվեստի թանգարանի դիմաց

Ախմետա

  • 17:00` Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ

Գորի

17:00` Բողոքի ակցիա «Ազատ արձակեք քաղբանտարկյալներին և նշանակեք նոր ընտրություններ» կարգախոսով

Ախալցիխե

  • 18:00 — Բողոքի ակցիա Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ

Բաթումի

  • 19:00` «Հայրենիքին ծառայելիս», Սահմանադրական դատարանի մոտ

Զուգդիդի

  • 18:00` «Պայքար մինչև հաղթանակ», մարզպետարանի դիմաց

Թելավի

  • 18:00` Բողոքի ցույց քաղաքապետարանի դիմաց

Քութաիսի

  • 18:00` Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց