
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան կրկին արգելափակված էր երեկ. քաղաքացիները բողոքում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության «ռուսական օրենքի» շրջանառության դեմ։
Արդեն 4-րդ օրն է երիտասարդները բողոքի ցույցեր են կազմակերպում, երեկոյան ժամը 7-ին հավաքվելով խորհրդարանի դիմաց, երթով շարժվել են տարբեր ուղղություններով։ Ապրիլի 21-ի երթը հասել է Գերագույն դատարան և «Վրացական երազանքի» գրասենյակ։
Երիտասարադները ծածանել են Վրաստանի և Եվրամիության դրոշները, «Ես ծնվել եմ ազատության մեջ, ոչ թե ռուսական վանդակում» նմանատիպ գրություններով պաստառներ։
Ցույցերի կազմակերպիչները հայտարարել են, որ չեն դադարելու ակցիաները։