Բողոքի ակցիա Թբիլիսիում. Ռուսթավելին փակ է

Փետրվարի 25-ին Վրաստանում լրանում է Խորհրդային, բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Վրաստանի Առաջին Հանրապետության օկուպացիայի 104 տարին։

Այսօր եվրոպամետ բողոքի ակցիաների 90-րդ օրն է։ Թբիլիսիում մի քանի երթ է տեղի ունեցել։

Երթի մասնակիցները շարժվել են Գեգեշիձեի զբոսայգուց, Ամաղլեբայի փողոցից, Ավլաբարի մետրոյից, Վակեի զբոսայգուց, Մարջանիշվիլիի հրապարակից, Սադգուրի մետրոյի կայարանից և Թբիլիսիի Սպորտի պալատից։

Ցուցարարները միավորվել են Հերոսների հրապարակում, ապա շարժվել դեպի Ռուսթավելիի պողոտա։ Ռուսթավելիի պողոտան այս պահին փակ է։ Ցուցարարները վեր են պարզել պաստառներ, որոնց վրա գրված են Եվրոպամետ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների անունները։

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս միացել է ընթացող բողոքի ցույցին։